Միջերկրական ծովում ներգաղթյալները գրավել են իրենց օգնության եկած առևտրային նավը. իրավիճակը վերահսկողության տակ է առել Մալթայի ԶՈւ-ն
Մալթայի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են առել Elhibru 1 առևտրային նավը, որը դուրս էր եկել Թուրքիայի նավահանգիստներից մեկից ու, ըստ նախնական տվյալների, Լիբիայի ափերի մոտ գրավվել է ներգաղթյալների մոտ 100 հոգանոց խմբի կողմից:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մալթայի ԶՈւ անդամներն ուղեկցում են նավը դեպի Մալթայի նավահանգիստներից մեկը: Հայտնի է, որ ներգաղթյալներին օգնության գնացած նավի անձնակազմի մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են:
Նշվում է, որ ներգաղթյալները պահանջել են նավի կապիտանից ուղղել այն դեպի Մալթա, տարածքում հերթապահություն իրականացնող մալթացի զինծառայողները, սակայն, չեն թույլատրել նավին մտնել երկրի ջրային տարածք:
Ի վերջո, Մալթայի ԶՈւ-ին պատկանող հատուկ նշանակության խումբը գործողություն է իրականացրել նավը վնասազերծելու ու դրա ղեկը կապիտանին փոխանցելու համար: Նավահանգիստ հասնելուն պես ներգաղթյալները կփոխանցվեն տեղի ոստիկանությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է