Իսրայելն ավիահարված է հասցրել Հալեպին. համացանցում են հայտնվել ավիահարվածի հետևանքները ցուցադրող կադրերը. սիրիական լրատվամիջոցներ (տեսանյութեր)
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որը, ըստ սիրիական լրատվամիջոցների, ցուցադրում է Իսրայելի օդուժի՝ սիրիական Հալեպին նախօրեին հասցված ավիահարվածի հետևանքները, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հրապարակված տեսանյութում երևում են այրվող շենքեր, լսվում են նաև արկերի պայթյունների ձայներ:
Ըստ աղբյուրի՝ օդային գործողութունն իրականացվել է նախօրեին՝ ուշ երեկոյան: Իսրայելական օդուժի թիրախում են հայտնվել Հալեպի օդանավակայանը, դրա մոտակայքում գտնվող Ջիբրին բնակավայրն ու Շեյխ Նաջար արդյունաբերական գոտին:
Նշվում է, որ դրա հետևանքով Հալեպում ավերվել են շենքեր, ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրամատակարարումը:
Իսրայելի բանակը դեռևս պաշտոնապես չի հաստատել տարածված տեղեկությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է