Ֆրանսիայի եւ Չինաստանի նախագահները փորձում են ակտիվացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը
Ֆրանսիայի եւ Չինաստանի նախագահները փորձում են ակտիվացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը եւ ներդրումների գլոբալ վերաիմաստովարման կոչ են անում, որպեսզի դրանք մոլորակի համար ավելի բարենպաստ դարձնեն, գրում է AP-ն:
Չինաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սի Ցզինպինը եւ Էմանուել Մակրոնն ընդգծել են «կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ կենսաբազմազանության պաշտպանության համար պետական եւ մասնավոր ներդրումների ուղղման կարեւորությունը», հատկապես զարգացող երկրներում, որտեղ Չինաստանը հիմնական ներդրողն է:
Նրանք խոստացել են աջակցել 2015 թ. գլոբալ տաքացումն առաջացնող արտանետումների կրճատման մասին Փարիզի համաձայնագիրը: Նշենք, որ Չինաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որը դուրս է եկել Փարիզի համաձայնագրից:
Թրամփը գլոբալ տաքացումը «մոլորություն» է համարում է եւ կարծում է, որ այդ համաձայնագիրը ոտնահարում է ամերիկյան բիզնեսի շահերը:
Փարիզի համաձայնագիրը Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մաս է, որը 2020-ից կարգավորելու է մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման միջոցները:
Համաձայնագրի նպատակը (2-րդ հոդվածի համաձայն) «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «իրականացումն է», մասնավորապես, 2 ° C-ից ցածր պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը եւ «ջանքեր գործադրել» 1.5 ° C չափով ջերմաստիճանի բարձացումը կանխելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին