Գոլանի վերաբերյալ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին. Ռոհանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իրավազորությունը ճանաչելու մասին հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին:
«Ոչ ոք մտածել իսկ չէր կարող, որ Ամերիկայում մի պարոն կգա (իշխանության), որն ընդդեմ մջազգային դրույթների, միակողմանի կարգով այլ երկրին պատկանող տարածքը կփոխանցի սեփականությունից զրկողին»,- նշված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հռչակագիրը ստորագրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ այս որոշումը դատապարտել էին Պարսից ծոցի երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան եւ Կատարը:
Մինչեւ 1967 թվականը Գոլանի բարձունքները համարվել են Սիրիայի մասը: Բարձունքների երկու երրորդը Իսրայելը գրավել է 1967 թվականի հունիսի սկզբին Վեցօրյա պատերազմի ժամանակ: 1981 թվականի դեկտեմբերին Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել Գոլանի բարձունքների վրա իսրայելական իրավազորության տարածման մասին:
ՄԱԿ ԱԽ-ն այս որոշումը չի ընդունել: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բազմիցս բռնազավթումն ապօրինի է որակել եւ Իսրայելին կոչ արել Գոլանը վերադարձնել սիրիացիներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին