Թրամփն ու Նեթանյահուն հայտարարել են համատեղ ուժերով Իրանին դիմակայելու անհրաժեշտության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում վերահաստատել են Մերձավոր Արևելքում Իրանին համատեղ դիմակայելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:
«Երկու երկրների ղեկավարները հաստատեցին Իրանին և նրա կամակատարներին դիմակայելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելու համար Իսրայելը և տարածաշրջանն իրանական ագրեսիայից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը համապատասխան փաստաթուղթը ստորագրել է մարտի 25-ին՝ Սպիտակ տանը:
Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը նախկինի պես Գոլանի բարձունքն Իսրայելի մաս չի ճանաչում, իսկ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գոլանի բարձունքի կարգավիճակի փոփոխությունը ՄԱԿ-ի որոշման ուղղակի խախտում կլինի:
Գոլանի բարձունքը մինչ 1967 թվականն ընդգրկված է եղել Սիրիայի կազմում: 1967թ.-ի Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորականները գրավել են այդ տարածքը: 1973-ին կողմերը հրադադարի համաձայնագիր են կնքել, իսկ 1974-ից Գոլանի բարձունքում հայտնվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:
1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել էր հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել էր բռնակցումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին