ԵՄ-ը հնարավոր «կոշտ» Brexit-ի սցենարի պատրաստումը կավարտի ապրիլի 12-ով
Եվրամիությունը ավարտել է միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատրաստությունն առանց համաձայնագրի։ Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քանի որ շատ ավելի հավանական է, որ Միացյալ Թագավորությունը ապրիլի 12-ին դուրս կգա Եվրամիությունից առանց համաձայնագրի, Եվրահանձնաժողովն այսօր ավարտել է «կոշտ» Brexit-ի սցենարի պատրաստումը»,- նշվում է ԵՀ հայտարարությունում։ Դրանում ընդգծվում է, որ ԵՄ բոլոր քաղաքացիները եւ բիզնեսը պետք է նույնպես պատրաստ լինեն «կոշտ» Brexit-ին, անգամ եթե այդ սցենարը ցանկալի չէ։
«Առանց գործարքի սցենարում Մեծ Բրիտանիան կդառնա երրորդ երկիրն առանց որեւէ անցումային մեխանիզմի։ Այդ պահից ԵՄ բոլոր առաջնային եւ երկրորդային օրենքները կդադարեն կիրառվել Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Անցումային շրջան չի լինի, ինչպես նախատեսված է դուրս գալու մասին համաձայնագրում։ Դա, հավանաբար, կհանգեցնի զգալի խախտումների կողմերի քաղաքացիների եւ բիզնեսի համար»,- ասվում է ԵՀ հայտարարությունում։
Այն առնչությամբ, որ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն արդեն երկու անգամ (հունվարի 15-ին եւ մարտի 12-ին) մերժել է գործարքի նախագիծը, մարտի 21-ին ԵՄ 27 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ Բրյուսելի գագաթաժողովում ընդունել են միաձայն որոշում Brexit-ի հետաձգման մասին՝ երկու հնարավոր սցենարի հիման վրա։ Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը հավանություն տա Բրյուսելի համաձայնագրին մինչեւ մարտի վերջ, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագիրը հավանության չարժանանա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին