Ֆրանսիայում 2018-ի նոյեմբերից ի վեր «դեղին բաճկոնների» ցույցերի ավելի քան 8700 մասնակից է ձերբակալվել
Ֆրանսիայի ոստիկանությունը 2018 թվականի նոյեմբերից ի վեր «դեղին բաճկոնների» անցկարած բողոքի ցույցերի ընթացքում կարգուկանոն հաստատելիս ավելի քան 8700 մարդու է ձերբակալել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն:
Նախարարի տվյալներով՝ նրանցից 2000-ն արդեն դատապարտվել են ֆրանսիական դատարանի կողմից: Ինչպես նա նշել է, դեպքերի 40 տոկոսի պարագայում օրինախախտներին իրական ազատազրկման են դատապարտել, իսկ մյուս 60-ի պարագայում այլ միջոցներ են կիրառվել: Նրանց հիմնականում դատապարտել են հարկադիր հանրային օգտակար աշխատանքների: Ձերբակալվածներից ոմանց արգելել են առաջիկա ամիսներին Փարիզ այցելել: Ազատազրկման ժամկետը կազմում է 1-3 ամիս:
Շաբաթ իրականացված 19-րդ համազգային բողոքի ցույցի արդյունքում ողջ երկրով մեկ 233 մարդ է ձերբակալվել, որոնցից 172-ը կալանքի տակ են առնվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին