Վենեսուելայում հայտարարել են, որ դեղերի պակասը գերազանցում է 85 տոկոսը
Վենեսուելայում անհրաժեշտ դեղամիջոցների և բժշկական պարագաների խիստ պակաս է զգացվում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման պնդումներով շաբաթ հանդես է եկել առողջապահության ոլորտի աշխատակիցների միության գործադիր քարտուղար Պաբլո Սամբրանոն:
«Դեղերի պակասը գերազանցում է 85 տոկոսը, իսկ բժշկական պարագաներինը՝ 90 տոկոսը, նկատվում է ենթակառուցվածքների զգալի վատթարացում: Չկան համակարգչային շերտագրություն իրականացնելու սարքեր», -Սամբրանոյին մեջբերում է տեղի աղբյուրը: Նրա խոսքով՝ երկրում այլևս անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն չկա:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ ազգային դեղագործական արդյունաբերությունն առաջիկա ամիսներին կկարողանա բավարարել բնակչության համար անհրաժեշտ դեղերի մինչև 70 տոկոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին