Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել նիստի ժամանակ շոկոլադ ուտելու համար
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել խորհրդարանի կանոնները խախտելու համար:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սքոթ Ռիդը կառավարության ղեկավարին քննադատել է նիստի ժամանակ ուտելու համար: Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 20-ին բյուջեի հարցով համայնքների պալատում անցկացվող գիշերային քվեարկության ժամանակ:
Ռիդն ընդգծել է, որ մի քանի մարդ, այդ թվում՝ պաշտպանության նախարարն ու վարչապետը, գաղտնի ուտում էին՝ անտելեսով արգելքը: Գործչին թվացել է, որ նրանք «բեյգլ» (ալյուրից պատրաստված օղակաբլիթի տեսակ) են կերել:
Պարկեշտության կանոնների համաձայն՝ խորհրդարանի անդամներին նիստի ժամանակ թույլատրվում է միայն ջուր օգտագործել, իսկ մյուս ըմպելիքներն ու ուտելիքներն արգելված են:
Թրյուդոն խոստովանել է, որ կերել է և խախտել կանոնակարգը: «Ներողություն եմ խնդրում: Դա շոկոլադ էր, ներողություն», - ասել է վարչապետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին