Անգլիան հաղթեց գերխոշոր հաշվով
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում առաջին տուրի խաղերը կայացան A, B եւ H խմբերում:
A խմբում Անգլիան առանց դժվարության 5:0 հաշվով հաղթեց Չեխիային, իսկ Բուլղարիա-Չեռնոգորիա խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Այս տուրում ազատ էր Կոսովոյի հավաքականը:
B խմբում Պորտուգալիան հսկայական առավելություն ուներ Ուկրաինայի հետ խաղում, բայց այդպես էլ չկարողացավ գոլ խփել: Անկասկած, 0:0 հաշիվը գոհացրեց միայն Շեւչենկոյի Ուկրաինայի հավաքականին: Այս խմբի մյուս խաղում Լյուքսեմբուրգը 2:1 հաշվով հաղթեց Լիտվային եւ գլխավորեց խմբի աղյուսակը: Ի դեպ, այս տուրում խաղից ազատ էր Սերբիայի հավաքականը:
H խմբում աշխարհի չեմպիոն ֆրանսիացիները Մոլդովայում տեղի հավաքականին հաղթեցին 4:1 հաշվով: Չեմպիոններից գոլերը խփեցին Գրիզմանը, Վարանը, Ժիրուն եւ Մբապեն:
Իսլանդացիները մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեցին Անդորրային: Նույն հաշվով եւ կրկին մրցակցի դաշտում Թուրքիան հաղթեց Ալբանիային:
Top-News.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը