ՌԴ-ում նահանգապետերի հրաժարականների շարք է սկսվել
Ռուսաստանի Դաշնությունում նահանգապետերի հրաժարականների շարք է սկսվել, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ամենաթարմ հրաժարականն Օրենբուրգի մարզում է:
Նահանգապետ Յուրի Բերգը հրաժարականի դիմում է ներկայացրել ՌԴ նախագահին: Պաշտոնյայի որոշման դրդապատճառների մասին տեղեկություն չկա:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինին հրաժարականի դիմում էր ներկայացրել Մուրմանսկի նահանգապետ Մարինա Կովտունը: Վերջինս իր որոշումը «բարդ» է անվանել՝ հավելելով, որ չի պատրաստվում մասնակցել նահանգապետի ընտրություններին և գտնում է, որ «իշխանության վերին էշելոններում թարմացումն անհրաժեշտություն է»:
Օրերս իրենց պաշտոնները լքել են Կալմիկիայի նահանգապետ Ալեքսեյ Օռլովը, Ալթայի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բերդնիկովը, ինչպես նաև Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ