Էդգար Բաբայան․ Բոսնիայի դեմ խաղը շատ դժվար կլինի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը պատմել է, թե ինչ սպասումներ ունի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղից։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Սարաեւոյում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ։
«Հիմա լավ մարզավիճակում եմ։ Եթե շանս ստանամ, կփորձեմ ինձ դրսեւորել լավագույն կողմերով։
Բոսնիայի դեմ խաղը շատ դժվար կլինի, բայց հույս ունեմ, որ ճիշտ խաղալու դեպքում, մենք կվերցնենք երեք միավոր։ Շատ են սպասումները մեզնից։ Վստահ եմ, որ կարդարացնենք՝ գոլ խփել, հաղթանակ տանել»,- ասել է Էդգար Բաբայանը ՀՖՖ մամուլի ծառայությանը։
Հայաստանի հավաքականը Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:
Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը