ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունում 300-400 ադրբեջանցի կա. փորձագետ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունում 300-400 ադրբեջանցի կա։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նրանց մեծ մասը սոցիալապես անապահով է եւ արմատական հայացքներ ունի։ «Այս մարդկանց հավանական վերադարձն Ադրբեջան կարող է մեզ համար անցանկալի հետեւանքներ ունենալ, քանի որ նրանք, վաղ թե ուշ, կարող են օգտագործվել Հայաստանի դեմ հակամարտությունում։ Վառ ապացույցը 2016 թվականի ապրիլյան թեժացումն էր, երբ մարտական գործողություններին ներառվեցին արմատական ուժեր, այդ թվում Թուրքիայից»,- նշել է փորձագետը։
Նա ընդգծել է, որ հստակ նկատվում է նաեւ Օսմանյան կայսրության նախկին տարածքներում ժողովրդագրական իրավիճակը փոխելու Թուրքիայի ձգտումը, քանի որ ադրբեջանցիներից բացի՝ դրանք հոծ բնակեցված են նաեւ թյուրքալեզու այլ ժողովուրդներով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ