Մոնիկա Լեւինսկին Բիլ Քլինթոնի հետ սիրավեպի մասին. «Դա ցավի եւ նվաստացման փոթորիկ էր»
«Դա ցավի ու նվաստացման փոթորիկ էր»: Մոնիկա Լեւինսկին այսպես է նկարագրել իր սիրավեպն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Նա նշել է, որ առ այսօր ամաչում է այդ պատմությունից: Միայն ընտանիքն ու ընկերներն էին օգնել նրան հաղթահարել այդ բարդ փուլը, հաղորդում է Americaru-ն:
Նրա խոսքերով՝ խայտառակության զգացումը սեփական արժանապատվության զգացումը կորցնելու պատճառն էր: «24 տարեկանում իսկապես բարդ էր պահպանել գեթ մեկ կաթիլ արժանապատվություն, երբ դու ծաղրի առարկա ես: Ինձ այնպես էին նկարագրում, ինչպես չէր ցանկանա եւ ոչ մի երիտասարդ կին: Իմ անձը գողացվել էր»,-խոստովանել է նա:
Տեղի ունեցածը հաղթահարելու համար Լեւինսկին անգամ մտածում էր ազգանունը փոխելու մասին: Վերջիվերջո նա որոշում էր կայացրել թողնել ամեն ինչ անփոփոխ: «Ես չեմ հպարտանում իմ որոշումներով, սակայն ներկայումս հպարտ եմ ինձնով»,-հավելել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ