Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն

Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal
Աշխարհ

Մինսկը ԵՏՄ-ում տուրքերի բաշխումից ստացվող գումարների աճի հույս ունի

Բելառուսը հույս ունի, որ 2020 թվականից կբարձրանա նրա բյուջե մուտքագրվող ԵՏՄ մաքսատուրքերի բաշխումից ստացված գումարը, ասել է հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն «Զվեզդա» թերթին տված հարցազրույցում։

Անցած տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Մինսկն այլեւս չի աջակցի ԵՏՄ-ում ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման գործող մեթոդիկայի երկարաձգմանը, քանի որ այն շահավետ չէ բելառուսական կողմի համար։ Ինչպես ավելի ուշ ճշտել է հանրապետության ֆիննախարարի առաջին տեղակալ Յուրի Սելիվերստովը, Մինսկն առաջարկում է վերանայել ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները միության երկրների բյուջեների միջեւ ամեն երեք տարին մեկ՝ «հաշվի առնելով տարբեր գործոններ, այդ թվում եւ ներմուծման ծավալը»։


«Բաշխման նորմատիվների վերահաշվարկման աշխատանքը շարունակվում է եւ, կարծում եմ, կավարտվի 2019 թվականին՝ 2020-ից մեզ համար ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվներով, որոնք կհամապատասխանեն երկրի տնտեսական շահերին»,- ասել է Պետրիշենկոն՝ պարզաբանելով, որ երկրին կգոհացնի բյուջեների միջեւ տուրքերի բաշխման սխեման, բայց «չի գոհացնում մեր բյուջե այլ անդամ պետություններից ներկրվող մաքսատուրքերից բյուջե փոխանցվող գումարը, որը, իր հերթին, կախված է Բելառուսի համար սահմանվող բաշխման նորմատիվի չափից»։

Նա հիշեցրել է, որ ներկրման մաքսատուրքերի բաշխումը Մաքսային միության, իսկ հետո Եվրասիական տնտեսական միության բյուջեների միջեւ տեղի է ունենում 2010 թվականից։ Իսկ միության գործունեության սկզբից (2015 թվական) հաշվարկների սալդոն Բելառուսի համար բացասական է դարձել, ինչը քանիցս հասցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գիտությանը՝ առաջարկելով բաշխման գործող նոմատիվների վերահաշվարկ կատարել, ասել է Պետրիշենկոն։

«Ռուսաստանի համար նույնպես հաշվարկների բացասական սալդո է ձեւավորվում, իսկ Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը դրական սալդո ունեն եւ փաստորեն հավելյալ եկամուտներ են ստանում ի հաշիվ ներկրման մաքսատուրքերի, որոնց մի մասը պետք է փոխանցվի Բելառուսի բյուջե»,- նշել է փոխվարչապետը։ Նա հավելել է, որ բաշխման նորմատիվների վերանայման անհրաժեշտության վրա ազդել են նաեւ մի շարք այլ գործոններ։

«Նախնական հաշվարկների բոլոր տարբերակներով Բելառուսի համար բաշխման նորմատիվները բարձրանում են 0,65-1,36 տոկոսային կետով եւ նվազում Հայաստանի, Ղրղզստանի համար, իսկ առանձին տարբերակներով նվազում են նաեւ Ղազախստանի ու Ռուսաստանի համար, ինչի առիթով մեր գործընկերները պնդում են ամրագրել գործող նորմատիվները մշտական հիմքով, բայց նման առաջարկը, բնականաբար, Բելառուսը չի պաշտպանում»,- ասել է Պետրիշենկոն։