«Ղրիմը հավերժ Ռուսաստանի մաս կմնա»․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ղրիմը հավերժ Ռուսաստանի մաս կմնա, և որ տնտեսական պատժամիջոցները, ՌԴ-ի հասցեին այդ շրջանի վերաբերյալ ռազմական սպառնալիքներն ու ճնշումներն անօգուտ են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հինգ տարի առաջ Ռուսաստանի ու Ղրիմի Հանրապետության միջև պայմանագիր կնքվեց Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ ընդգրկելու մասին։ Հանրաքվեի ժամանակ թերակղզու բնակիչները պատմական որոշում կայացրին՝ մտնել ՌԴ-ի կազմի մեջ՝ դրանով կայացնելով կարևորագույն մի որոշում։ Տնտեսական ցանկացած պատժամիջոց, քաղաքական ճնշում, ռազմական սպառնալիք անօգուտ է․ մենք նորից միացել ենք, և դա կլինի հավերժ»,- հայտարարել է Մեդվեդևը։
Վարչապետի խոսքով՝ վերջին 5 տարիներին Ղրիմում շատ բան դեպի լավն է փոխվել, զարգանում են թերակղզու տնտեսության բոլոր ճյուղերը։ Մեդվեդևը նաև հավելել է, որ առաջիկա 3 տարիներին շրջանի տնտեսության զարգացմանն ուղղված բյուջեն 310 մլրդ ռուբլի կկազմի։
Վերջում կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ամենակարևորը Ղրիմում ժամանակակից ենթակառուցվածքներ և ավտոճանապարհներ կառուցելն է։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին