Թրամփը նախագահի հավանական թեկնածուին «ցածր IQ-ով մարդ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազդեցիկ դեմոկրատ Ջո Բայդենին ցածր IQ-ով մարդ է անվանել այն բանից հետո, որբ վերջինս ակնարկել 2020-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին։
«Ջո Բայդենի լեզուն կապ ընկավ, և նա անգամ չկարողացավ իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին շատ պարզ նախադասություն արտաբերել։ Պետք է սովորել դրան։ Ահա ևս մեկ մարդ ցածր IQ-ով»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում։
Նախօրեին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության աջակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ պատահմամբ ակնարկել էր իր թեկնածության առաջադրման հավանականության մասին, ապա անմիջապես ուղղել իրեն՝ հավելելով, որ «դա ի նկատի չուներ»։
76-ամյա Բեյդենը Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրվելու ամենահավանական թեկնածուների շարքում է։ Նա 1998 և 2008 թվականներին առաջադվել է նախագահի պաշտոնում, սակայն երկու անգամն էլ մրցապայքարի վաղ փուլերում հանել է թեկնածությունը։
Ներկա պահին Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել ավելի քան 10 քաղաքական գործիչ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին