Թուրքիան թույլ չի տա Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի. Էրդողան
Թուրք ժողովուրդը թույլ չի տա Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ահաբեկչությունը Նոր Զելանդիայում որոշակի շրջանակների ահազանգն է՝ հասցեագրված Թուրքիային։ Մուսուլմանների թշնամիները ցույց տվեցին, որ շարունակում են մեզ ատել։ Մենք պատրաստ ենք հակահարված տալ նրանց եւ բարձրաձայն ասում ենք այդ մասին Չանաքկալեում... Թուրք ժողովուրդը միշտ կապրի այս հողերի վրա, նա թույլ չի տա Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Չանաքկալեի՝ Դարդանելի գործողության ժամանակ թուրքական զորքերի տարած հաղթանակի 104-ամյակի արարողության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NTV-ին։
1915 թվականի ապրիլին սկսվեց գրեթե մեկ տարի տեւած Դարդանելի (Գալիպոլի) գործողության ակտիվ շրջանը, որը կարեւոր փուլ էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Այն Բրիտանիային, Ֆրանսիային եւ նրանց դաշնակիցներին չբերեց ակնկալվող արդյունքը՝ Դարդանելի նեղուցի զավթումը, թուրքական զորքերի համառ դիմադրության պատճառով։ Նրանց հաջողությունը Գալիպոլի (Չանաքկալե) ճակատամարտում վճռական նշանակություն ունեցավ ամբողջ գործողության համար, որն ավարտվեց Թուրքիայի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերմամբ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին