ՄԱԿ. Հայաստանի բնապահպանության նախարարությունը բնապահպանական քաղաքականության ռազմավարական տեսլական ունի
Հայաստանի ԱԻՆ-ին աջակցության նախագծի տրամաբանությունը կլիմայի փոփոխությունների բացասական հետեւանքների կանխմանն աջակցելն է։ Այս մասին մարտի 17-ին «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում, «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում ասել է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։
Նրա խոսքով՝ հենց Ռուսաստան-ՄԱԿ ԶԾ թրաստային ֆոնդի կլիմայական պատուհանի շրջանակում է հատկացվել ֆինանսավորումը նախագծի իրականացման համար։
«Սա այն դեպքն է, որբ մենք ոչ թե պարզապես խոսում ենք կլիմայի փոփոխության նշանակալիության մասին, այլ նաեւ ջանում ենք ինչ-որ կոնկրետ բան անել, որպեսզի երկիրը կարողանա ավելի արդյունավետ հաղթահարել երբեմն եղանակային անկանխատեսելի երեւույթների հետեւանքները, որոնցից շատերը կապված են կլիմայական փոփոխությունների հետ»,- ընդգծել է Մարիասինը։
Միաժամանակ, նա նշել է, որ այս համագործակցությունն ավելի լայն ծրագրի մի մասն է, որը վարում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը։
«Նախարարությունն այս հատվածի երկարաժամկետ եւ ռազմավարական տեսլական ունի. բնապահպանական քաղաքականության զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվող ինստիտուտների որակի բարձրացում համաշխարհային մակարդակի, եւ սա նույնպես մի բաղադրիչ է այս աշխատանքում։ Ուստի, ես ցանկանում են շնորհակալություն հայտնել Հայաստանի բնապահպանության նախարարությանը եւ անձամբ նախարար Էրիկ Գրիգորյանին այն մշտական աջակցության համար, որը մենք զգում ենք, այդ թվում եւ գլոբալ մակարդակով»,- ասաց Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչը։
Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում հայաստանցի 360 հրշեջ հատուկ սարքավորումներ եւ գործիքներ է ստացել, որոնք նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարի համար դժվարհասանելի վայրերում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ գծով եւ լիովին ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ աջակցությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին