Ահաբեկչությունից ինը րոպե առաջ վարչապետը 74 էջանոց նամակ է ստացել
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը այսօր կիրակնօրյա ասուլիսի ժամանակ շատ կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել: Նա ասել է, որ ուրբաթօրյա ահաբեկչական հարձակումից առաջ ահաբեկիչը իրեն գրություն է ուղարկել, սակայն նրա խոսքերով չկար բավականաչափ ժամանակ կանխելու համար ահաբեկչությունը:
Այս մասին փոխանցում է Aljazeera-ն:
Ըստ աղբյուրեի՝ Նոր Զելանդիայի ահաբեկչության մեջ գլխավոր մեղադրյալը հարձակումից րեպեներ առաջ վարչապետ Ջասինդա Արդերնին է ուղարկել «74 էջանոց սուր քննադատություն ուղղված օտար զավթիչներին»:
Վարչապետը հայտարարել է նաեւ, որ իր գրասենյակը եւ մյուսները անմիջապես տեղեկացվել են էլեկտրոնային այդ մանիֆեստի մասին, սակայն բավարար ժամանակ չի եղել, քանի որ 9 րոպե անց ահաբեկչությունը սկսվել է եւ չեն կարողացել միջոցներ ձեռնարկել կոտորածը կանխելու համար:
«Այնտեղ կոնկրետ տեղանք մատնացույց արված չէր, կոնկրետ փաստեր չկային: Եթե հնարավոր լիներ, մենք անշուշտ կկանխեյինք տեղի ունենալիքը»,-ասել է վարչապետը կիրակնօրյա ասուլիսի ժամանակ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին