ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգրկված է եղել ամերիկյան խոշորագույն հաքերային խմբավորման կազմում
ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկության մասին օրերս հայտնել էր Տեխասում բնակվող դեմոկրատ գործիչ Բետո Օ'Ռուրկը: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հնագույն հաքերային հայտնի խմբավորումներից մեկը հայտարարել է, որ Օ'Ռուրկը ժամանակին իրենց շարքերում է եղել:
Քաղաքական գործչի ամբողջական անվանումը Ռոբերտո Ֆրենսիս է: Երիտասարդ տարիներին նա հանդես է եկել փանկ-խմբում: Այժմ նրան անվանում են Դեմոկրատական կուսակցության ծագող աստղ, ինչպես նաև պայծառ ժպիտի շնորհիվ համեմատում Ջոն Քենեդիի և Բարաք Օբամայի հետ:
Նախկինում Օ'Ռուրկը խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Նրան երկու անգամ ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և անօրինական ներխուժման համար: Հետագայում այդ մեղադրանքները հանվել են, սակայն, ինչպես պարզվում է, 46-ամյա գործիչն ընդգրկված է եղել խոշոր հաքերային խմբավորման կազմում:
Այդ խմբավորումը ժամանակին մեծ ազդեցություն է ունեցել: Այն մեծ հայտնիություն է ձեռք բերել այնպիսի գործիքների և տեղեկությունների հրապարակմամբ, որոնց օգնությամբ սովորական մարդիկ առանց հատուկ գիտելիքների կարող էին կոտրել Microsoft Windows համակարգով աշխատող համակարգիչները:


















































ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
ԱՄՆ-ը Էկվադորի հետ համատեղ գործողություն է սկսել ահաբեկչական կազմակերպությունների դեմ
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին