Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Բանակցային ձևաչափի փոփոխությունը քաղաքագետն այս պահին հնարավոր չի համարում

Այն, որ Արցախն ու Հայաստանն այսօր կանգնած են հող տալ-չտալու հարցի առաջ, թերևս հասկանում են բոլորը: Այս մտավախությունն առավել ցայտուն դրսևորվեց Արցախում ԱԽ հայտնի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթից հետո: Այս, ինչպես նաև համանախագահների հնչեցրած հայտարարության տողատակերի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանի հետ: Նաև նկատի առնելով, որ նշվածի հետ կապված Քոչարյանը մտավախություններ հայտնել էր դեռ մինչ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունը: Այսպիսով, Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ.

-Ինչ վերաբերում է վարչապետի ելույթին, ապա, իհարկե, կան հայտնի սկզբունքներ, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները: Այդ սկզբունքները, եթե ես ճիշտ հասկացա վարչապետի ելույթից, իր համար ընդունելի են, և ինքը չի փորձում դրանք փոխել, և հռչակված սկզբունքների հիման վրա պատրաստվում է գնալ բանակցությունների` թեև դրանք բանակցություններ չի համարում:

-Երկրորդ մասը բանակցային ձևաչափի փոփոխությունն է, որը, ինչքան որ ես հասկանում եմ, այս պահին հնարավոր չէ. համենայնդեպս, համանախագահների հայտարարությունից կարելի է նման եզրակացություն անել: Այն, որ բանակցությունների ձևաչափը, ի վերջ, ինչ-որ մի փուլում պետք է փոխվի, և պետք է ընթանան բանակցություններ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջև, դա միանշանակ է, որովհետև դա է արտահայտում հակամարտության բուն ձևաչափը: Բայց ինչքանով է դա հիմա հնարավոր, ես չգիտեմ:

Ամփոփելով խոսքս` կարող եմ ասել, որ կցանկանայի ավելի պարզ մոտեցում լսել իշխանություններից, թե ինչ սկզբունքների հիման վրա և ինչ փիլիսոփայությամբ են առաջնորդվելու՝ բանակցություններին մասնակցելիս: Սա մի կողմից, մյուս կողմից, եթե ձևաչափի, կամ սկզբունքների փոփոխություն է տեղի ունենալու, ինչպես որ հայտարարում են, ապա ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս են դա նրանք անելու: Որովհետև դա մեծ նշանակություն ունի. մենք կարող ենք տարբեր ցանկություններ հայտնել, բայց ճանապարհը չիմանալով, դրանք չկարողանանք իրականացնել, ավելին` վնաս տալով գործընթացին:

-Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները հայտարարեցին, որ բանակցային վերջին փուլին Արցախը պետք է մասնակցի, ապա օրերս արված հայտարարությունում լրիվ հակառակ պատկերն է: Ինչո՞ւ:

-Դրանք տարբեր գործընթացների արդյունք են: Ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը խիստ հակակառուցողական դիրքերից է հանդես գալիս, և նրա հանդեպ պետք է զսպումների տարբեր մեխանիզմներ կիրառվեն: Եվ համանախագահների այն տարիների հայտարարություններն այդ միտումը և այդ մտավախությունը հստակ արտահայտում էին: Հայկական դիվանագիտությունը այն տարիներին կարողացել էր այնպես անել, որ միջազգային հանրությունը հասկացել էր, որ ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք, այսպես ասած, կոպիտ ագրեսորի հետ: Այլ խոսքով, հայկական դիվանագիտությունը հասել էր նպատակին: Հիմա ինչո՞ւ է փոխվել այդ տոնայնությունը, դա ևս կարելի է ենթադրել: Որովհետև իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այսօր ՀՀ-ում, այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է ե´ւ Արցախի, ե´ւ Արցախի հերոսների հանդեպ, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, իրենց անդրադարձը գտնում են համանախագահների հայտարարություններում: