Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ
Հայաստան

ԱՄՆ-ն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ-ն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ այս օրերին հայաստանյան լրատվամիջոցներում ու համացանցում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների թեման: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայաստանն Իրանի հետ փոքր ծավալի առեւտրատնտեսական հարաբերություններ ծավալելու պատճառով անարդարացիորեն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ:


Որոշ աղբյուրների համաձայն, ամերիկյան նոր պատժամիջոցները նույնիսկ ճանապարհին են:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ Միացյալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում: Ավելին, ըստ ԱՄՆ դեսպանատան, առավելագույն ճնշումների ամերիկյան արշավը փաստացի ծավալվում է աշխարհով մեկ:

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է պահպանել բարիդրացիական հարաբերություններ իր հարավային հարեւանի հետ, սակայն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ մեր բոլոր գործընկերներին մենք նույն ուղերձն ենք հղում՝ ակնկալելով, որ Իրանը կկատարի իր պարտավորությունները որպես Միավորված ազգերի կազմակերպության ու միջազգային հանրության անդամ: Նաեւ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես Միացյալ Նահանգների կարեւոր գործընկեր տարածաշրջանում»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Ավելին, ըստ ԱՄՆ դեսպանատան անդրադարձի, Իրանի հետ տնտեսական հարաբերությունները չպետք է կառուցվեն այնպիսի կառույցների շուրջ, որոնք նպաստում են ահաբեկչական խմբերի ֆինանսավորմանը եւ Միջին Արեւելքի ապակայունացմանը:

«Այս նկատառումների հիման վրա ԱՄՆ կառավարությունը 2011թ. պատժամիջոցների ցանկում է ներառել «Մահան Էյր» ավիաընկերությանը, որը շարունակաբար աջակցում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, լիբանանյան Հըզբոլլահին եւ Ասադի ռեժիմին՝ Սիրիայում:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում այս պատժամիջոցը չէր հանվել. «Մահան Էյրի» անազնիվ գործունեությանը մենք ջանում ենք հակազդել ամբողջ աշխարհում, եւ ոչ բացառապես Հայաստանում:

2018թ. նոյեմբերին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Երեւանում գործող «Մելլաթ» բանկին՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին եւ Բասիժ դիմադրության ուժերին աջակցող կառույցների ցանցում ընդգրկված ընկերություն: (Մանրամասն տեղեկությունների համար տես՝ այստեղ.):

ԱՄՆ կառավարությունը 2019թ. հունվարին «Մահան Էյրին» աջակցելու համար պատժամիջոցների ցանկում է ներառել նաեւ «Մահան Էյրի» վաճառքի գործակալ հանդիսացող «Ֆլայթ թրավել» ՍՊԸ-ին ,-ասված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Բրյուսել կատարած այցի շրջանակում Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին: Նա նշել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցները բացասական հետեւանքներ են ստեղծում նաեւ Հայաստանի տնտեսության համար, նվազեցնելով արտաքին հաղորդակցության երկու հնարավոր միջանցքներից մեկի հնարավորությունները։