Վենեսուելայում ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը
Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը մարտի 13-ին հայտնել է, որ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից հետո ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը, գրում է CNN-ը:
«Այսօր համազգային մակարդակով լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը»,- հայտարարել է Ռոդրիգեսը պետական հեռուստաալիքի եթերում՝ խոստովանելով, որ մի շարք վայրերում դեռևս տրանսֆորմատորների պայթյունի պատճառով խնդիրներ են առկա:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վենեսուելայում երկրի ամենախոշոր՝ «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի պատճառով մասշտաբային հոսանքազրկումներ էին գրանցվել 23 նահանգներից 21-ում, իսկ մայրաքաղաք Կարակասում էլեկտրամատակարարման ընդհատումը 6 ժամ էր տևել:
Վենեսուելայի էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան միջադեպը Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի գործողություն է որակել:
Երկրի նախագահ նիկոլաս Մադուրոն կատարվածի համար «ամերիկյան իմպերիալիզմին» է մեղադրել: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է նման մեղադրանքները: Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն էլ իր հերթին հայտարարել է, որ հոսանքազրկումը «ուզուրպատորի անարդյունավետության ապացույցն» է՝ նկատի ունենալով Նիկոլաս Մադուրոյին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին