Նիդեռլանդների ԱԳՆ-ում արգելել են երեկույթները
Անշարժ գույքի կառավարական գործակալությունը արգելել է Նիդեռլանդների ԱԳՆ սրճարանում երեկույթների անցկացումը։ Պատճառն այն է, որ հաստատության հատակը ամուր չէ։ Փաստաթուղթը, որ տարածել են բոլոր աշխատակիցների շրջանում, նախատեսում է նաեւ այլ սահմանափակումներ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Նիդեռլանդական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը։
Օրինակ, սենյակներում, որտեղ տպագրվում եւ պատճենահանվում են փաստաթղթերը, չի կարելի շատ թուղթ պահել։ Նիստերի դահլիճներում արգելվում է սեղանի շուրջը մեկ շարքից ավել աթոռներ դնել, ինչպես նաեւ ծանր պահարաններ տեղադրել։
Շենքի զանգվածային ստուգումների մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ 2017թ․ Էյնդհովենի օդանավակայանում կառուցվող ավտոկայանատեղին մասամբ փլուզվել էր։ Միջադեպի պատճառ էին դարձել շոգի հետեւանքով միջհարկային քարե սալիկների մեջ առաջացած ճեղքերը։ Նման սալիկներ են օգտագործվել նաեւ արտգործնախարարության շենքի կառուցման համար։
Մոտ մեկ տարի առաջ բացված շենքի համար սա միակ խնդիրը չէ։ Աշխատակիցները բողոքում են ցրտից, մուտքի մոտ անձրեւներից հետո առաջացող ջրափոսերից եւ մռայլ մթնոլորտից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ