Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռենի» դեմ պատասխան խաղին
Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, հաղորդում է football.london-ը։
30-ամյա հայ ֆուտբոլիստը մեջքի վնասվածք էր ստացել եւ բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղը, որն ավարտվել էր լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 2։0։
«Ռենի» դեմ պատասխան խաղը Լոնդոնում տեղի կունենա մարտի մարտի 14-ին։ Առաջին խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն է կրել 1։3 հաշվով։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը