Համացանցի հիմնադիր հայրերից մեկը նախազգուշացրել է համացանցի վտանգավորության մասին
Համացանցի հիմնադիր հայրերից մեկը՝ բրիտանացի ֆիզիկոս Թիմ Բյոռներս-Լին հանրությանը նախազգուշացրել է համացանցի չարաշահման վտանգավորության մասին, փոխանցում է DW-ն:
Խոսելով յուրաքանչյուրի համար համացանցը մատչելի դարձնելու անհրաժեշտության մասին՝ Բյոռներս-Լին նշել է, որ մեզանից առցանց կապի մեջ եղողների եւ մնացյալ մարդկանց միջեւ խզումը մեծանում է յուրաքանչյուր նոր կայքի հայտնվելով:
Ընդ որում՝ գիտնականը հատուկ շեշտել է հնարավորությունների չարաշահման վտանգավորությունը, որոնք ընձեռում է գլոբալ համակարգչային ցանցը:
«Այն դեպքում, երբ Համացանցը նոր հնարավորություններ է ստեղծել, ձայն է տվել մարգինալ խմբերին եւ մեր կյանքն ավելի դյուրին է դարձրել, նաեւ նոր հնարավորություններ է ընձեռել խարդախներին, ձայն է տվել նրանց, ովքեր ատելություն են սերմանում եւ ավելի է դյուրացրել հանցագործությունների կատարումը»,- նշել է նա անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն եւ պորտուգալերեն հրապարակված բաց նամակում:
«Եթե մենք դադարենք աշխատել լավագույն համացանցի ստեղծման ուղղությամբ, ապա ոչ թե Համացանցը մեզ կկորցնի, այլ մենք կկորցնենք Համացանցը»,- շեշտել է նա:
Ֆիզիկոս եւ համակարգիչների հետազոտող Բյոռներս-Լին 30 տարի առաջ, երբ աշխատում էր CERN-ում, առաջարկել էր ինստիտուտի մեջ տեղեկատվության հետ աշխատելու նոր սկզբունք: Կարծիք կա, որ այդ փաստաթղթով դրվել է համացանցի ստեղծման տեսական հիմքը:
«Դա տեսլական էր, որը փոխեց հասարակությանը եւ մեր պատկերացումն այն մասին, թե ինչպես ենք տեղեկությունները ստանում եւ բոլորիս միավորում համաշխարհային ցանցում»,- հայտարարել է CERN-ի գլխավոր տնօրեն Ֆաբիոլա Ջիանոտին՝ մարտի 12-ին ելույթ ունենալով Ժնեւում:
Ջիանոտիի տվյալներով՝ մոտ 4 մլրդ մարդ, ինչը կազմում է Երկրի բնակչության կեսից ավելին, այսօր հասանելիություն ունի համացանցին: Համացանցում կայքերի ընդհանուր թիվը կազմում է 2 մլրդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ