Պակիստանի բանակը բարձր մարտունակության է բերված Հնդկաստանի հետ սահմանին
Պակիստանի ռազմական ավիացիան եւ ցամաքային զորքերը շարունակում են պահպանել բարձր մարտունակության վիճակը պակիստանյան Բալակոտ քաղաքի մոտ ահաբեկիչների ճամբարին հնդկական ՌՕՈւ հարվածներից երկու շաբաթ անց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Hindustan Times-ին։
«Լրիվ մարտունակ վիճակում են F-16 կործանիչները (Պակիստանի) արեւելքում։ Քաշմիրի պակիստանյան հատվածի վերահսկման գծում շարունակվում է 10-րդ բանակային կորպուսի եւ Պակիստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի բրիգադի տեղակայումը»,- պարբերականը մեջբերում է հնդկական ռազմական աղբյուրների տեղեկատվությունը։
Նրանց տեղեկատվությամբ, Իսլամաբադի՝ ԱՄՆ-ից եւ Հորդանանից ստացված F-16 ինքնաթիռները բարձր մարտունակության են բերված ավիաբազաներում Հնդկաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Ջամու ու Քաշմիր նահանգում հնդկական զորքերի շարասյան դեմ փետրվարի 14-ի ահաբեկչությունից հետո, որը երկու երկրների հարաբերություններում լարվածության առիթ հանդիսացավ, Պակիստանը վերահսկման գծում տեղակայել է լրացուցիչ ՀՕՊ միջոցներ։
Վերջին երկու ամսվա ընթացքում պակիստանյան բանակը 467 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Քաշմիրում՝ գնդակոծելով հնդկական զորքերի դիրքերը հրազենից, ականանետերից եւ 120 միլիմետրանոց հրանոթներից։ Նման սադրանքների մեծ ինտենսիվություն նկատվել է փետրվարին, տեղեկացրել են աղբյուրները։ «Հնդկական զորքերը պատրաստ են համարժեք պատասխան տալ Պակիստանի ագրեսիվ գործողություններին, ընդգծել են նրանք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ