«Ռեալի» նախագահ․ Նեյմարն էլ, Մբապեն էլ մեր թիրախում են
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում վերանշանակված Զինեդին Զիդանը կհամոզի ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ Կիլիան Մբապեին եւ Նեյմարին տեղափոխվել Արքայական ակումբ։
«Զիդանը ֆրանսիացի է, Մբապեն՝ նույնպես։ Հնարավոր է՝ նա կկարողանա հասնել նպատակին։ Նեյմա՞ր, թե՞ Մբապե։ Երկուսն էլ մեր թիրախում են։
Աշխարհի լավագույն մարզիչը վերադարձել է «Ռեալ»։ Ձեր սերը ակումբի նկատմամբ վերադարձրեց ձեզ։ Դուք պատասխանատվություն եք վերցնում շատ բարդ փուլում»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Զիդանը անցած մրցաշրջանի ավարտից հետո էր հեռացել «Ռեալին»։ Այժմ նա փոխարինեց արգենտինացի Սանտյագո Սոլարիին, որի ղեկավարությամբ թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունից, Իսպանիայի առաջնությունում էլ հետ է «Բարսելոնայից» եւ «Աթլետիկոյից»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը