«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է վերադառնալ ակումբ
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է վերադառնալ մադրիդյան ակումբ, վստահեցնում է El Pais-ը: Նշվում է, որ թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի աշխատակիցներին խնդրել է կապ հաստատել ֆրանսիացի մասնագետի հետ, սակայն Զիդանը մերժել է:
Ընդ որում, պարբերականը նշում է, որ «Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել 46-ամյա Զիդանին` գլխավոր մարզչի պաշտոնում Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինելու վերաբերյալ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Զիդանն այցելել է Թուրին և հանդիպել «Յուվենտուսի» ներկայացուցիչների հետ:
Ալեգրին, որը 2014 թվականից է աշխատում թուրինյան ակումբում, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ: «Յուվենտուսը», որը 75 միավոր է վաստակել, գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մարտի 12-ին թուրինցիները սեփական հարկի տակ ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղը կանցկացնեն Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը