Տղամարդը 21 տարի թմրանյութ է վաճառել եւ ՀԴՄ կտրոն տվել
Իտալիայի Սանսեպոլկրո քաղաքում տղամարդը 21 տարի շաունակ վաճառել է հաշիշ եւ մարիխուանա եւ տվել ՀԴՄ վճարային կտրոն, որի վրա գրված է եղել, թե ինչ է վաճառվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ուշագրավ է, որ թմրանյութերն ունեցել են հատուկ կոդավորված անվանումներ։ Օրինակ, իտալական իրավապահները հայտարարել են, որ հայտնաբերել են մի ՀԴՄ կտրոն, որտեղ նշված է, որ մարտի 1-ին վաճառվել է 31 գրամ ինչ որ «Սպիտակ ռնգեղջյուր», որի դիմաց վճարվել է 300 եվրո։
Տղամարդը թմրանյութը պահել է անտառում, որտեղ էլ, հերթական խմբաքանակը պահեստավորելիս, որը կազմել է երկու կիլոգրամ հաշիշ եւ մարիխուանա, նրան հայտնաբերել են ոստիկաններն ու ձերբակալել։ Խուզարկության ժամանակ առգրավվել է նրա մոտ եւ պահեստարաններում եղած ողջ թմրանյութը, ինչպես նաեւ հաճախորդների տվյալների ցուցակները։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին