Ուր կարող է փախչել Պորոշենկոն ընտրություններից հետո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարող է փախչել Իսպանիա կամ Մոլդովա, եթե նա պարտվի առաջիկա նախագահական ընտրություններին, հայտարարել է Վերին Ռադայի «Պյոտր Պորոշենկո» խմբակցության պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն, որը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, հաղորդում է РИА Новости-ն:
«Կարծում եմ, որ եթե Պորոշենկոն չհաղթի, նա կարող է փախչել երկրից: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո նորընտիր նախագահի, ինչպես նաև հանրության մոտ նրան պատժելու մեծ պահանջ կձևավորվի»,- նշել է նա:
Միաժամանակ, ըստ պատգամավորի, գործող նախագահը կարող է կամ փախչել կամ Իսպանիա, որտեղ նա անշարժ գույք ունի, կամ Մոլդովա, որտեղ «ապրում է նրա բիզնես գործընկեր օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը»:
Ուկրաինացի պատգամավորը շեշտել է, որ Պորոշենկոն պետք է պատժվի կոռուպցիայի համար:
«Անկեղծ ասեմ, Պորոշենկոն արժանի է պատժի, քանի որ նա թաթախված է կոռուպցիայի մեջ, նաև, լինելով Ուկրաինայի նախագահ, ծածկում է իր ընկերների կոռուպցիոն գործարքները: Ես այդ մասին գիտեմ, քանի որ անձամբ եմ շփվել Պորոշենկոյի հետ»,- եզրափակել է Լեշչենկոն:
Ավելի վաղ, Պորոշենկոյի հնարավոր փախուստի մասին խոսել էր Ուկրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար Վլադիմիր Լանովոյը:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին