Հայտնի են աշխարհում խոշորագույն զենք արտահանողները
Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում թվարկել է սպառազինության խոշորագույն արտահանողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթղթի համաձայն՝ դրանք են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան: Նրանք իրականացնում են արտահանման համաշխարհային ծավալի 75 տոկոսը, ընդ որում՝ առաջին երկու երկրին է բաժին ընկնում 57 տոկոսը:
Նշվում է, որ 2014-2018 թվականներին Ռուսաստանը զենք է մատակարարել 48 պետություն, հիմնականում Հնդկաստան, Չինաստան եւ Ալժիր:
Զեկույցում նշված է, որ նույն ժամանակահատվածում արտահանման համաշխարհային ծավալն աճել է 7,8 տոկոսով: Ներմուծման առավել մեծ աճ է գրանցվել Մերձավոր Արեւելքի երկրներում՝ Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Իսրայել, Կատար եւ Իրաք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ