Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Խաչատուր Պապիկյանը՝ բրոնզե մեդալակիր
Խաչատուր Պապիկյանը (74 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ և վստահ հաղթանակ տարավ 10:3 հաշվով:
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականը ելույթն ավարտեց մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Երեկ ոսկե մեդալակիր էր դարձել Վազգեն Թևանյանը՝ 65 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը