Տիմոշենկոն խոստացել է ընտրվելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկել Պորոշենկոյին
Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ և ուկրաինական «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, գրում է «Известия»-ն:
«Ես կկատարեմ խոստումս ու բանտ կնստեցնեմ նրա երեք ընկերներին: Եթե այդ երեքը վկայություն տան Պորոշենկոյի դեմ, իսկ նրանք անպայման կտան, ապա Պորոշենկոն ստիպված կլինի պատասխան տալ Քրեական օրենսգրքի համաձայն», - ասել է ընդդիմադիր գործիչը:
Նրա խոսքով՝ Պորոշենկոն ու իր շրջապատը մտածում են միայն սեփական հարստացման մասին և մեղավոր են երկրում տիրող կոռուպցիայի համար: Բացի այդ, Տիմոշենկոն Պորոշենկոյին անվանել է «Կրեմլի ձեռք» և մեղադրել նրան Ռուսաստանի հետ բիզնես ծավալելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին վրդովվել է այն բանից, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ապօրինի հարստացման համար պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելը:
«Ներկայիս կառավարությունը ցանկանում է իր հետ վերցնել ժողովրդից ու պատերազմող բանակից խլածը», - ասել էր Զելենսկին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ