Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը

Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին
Աշխարհ

Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց կոնֆլիկտի մեջ. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը տուժել էր Ադրբեջանի իշխանությունների հակաիրավական գործունեության հետեւանքով, ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում անցկացված համաժողովում՝ նվիրված հայատյացության խնդրին: Միջոցառումը կազմակերպել էին Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը, Արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան եւ Թուֆենկյան հիմնադրամը:

Ալեքսանդր Լապշինը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության հետ կապված անձնական փորձը: «Երբ Բաքվում ինձ դատում էին Ղարաբաղ այցելելու համար, ադրբեջանցի դատախազների գռեհիկ եւ վիրավորական հայտարարություններն ու դիտողությունները, զուգահեռներ էին առաջացնում ֆաշիստական Գերմանիայի եւ ժամանակակից Ադրբեջանի միջեւ եւ այլն»,- նշեց բլոգերը:


Նա իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է իրավական օգնության Քիշնեւյան կոնվենցիայի որոշ սողանցքերը: Այս կոնվենցիայով թույլ է տրվում ցանկացած հետախուզվող անձի հանձնում բացառապես հարցում կատարած երկրի դատարանի որոշման հիման վրա: Երկիրը, որին ուղարկվում է կալանավորման եւ հանձնելու մասին հարցումը, մեղադրանքների էությունն անգամ չի ստուգում: «Այս կոնվենցիան նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում վաղուց վերածվել է լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների հետապնդման գործիքի:

Անկեղծ ասած՝ ես ոչ մի կապ չունեմ ղարաբաղյան հակամարտության հետ: Ես հայ չեմ, մենք բավականին խնդիրներ ունենք Իսրայելում, որտեղ անցկացրել եմ կյանքիս մեծ մասը: Սակայն, անկախ իմ ցանկությունից, Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց այս կոնֆլիկտի մեջ: Լինելով հրեա, որի ազգականներից շատերին Հոլոքոստի ժամանակ նացիստները սպանել են Լեհաստանում եւ Լիտվայում, ես որոշ զուգահեռներ եմ տեսնում ժամանակակից Ադրբեջանի եւ Երկրորդ աշխարհամարտի սկզբին նացիստական Գերմանիայի միջեւ: Ես նկատի ունեմ հայկական ծագմամբ մարդկանց հանդեպ ատելության քարոզչությունը, որն այսօր Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն է: Փաստացի հայատյացությունը ադրբեջանական ռեժիմի գոյության եւ գոյատեւման հիմքն է, որը խեղդված է կոռուպցիայի եւ սեփական ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ:

Բաքվի բանտում հարցաքննությունների ժամանակ ադրբեջանցի քննիչները եւ դատախազները ահավոր բաներ էին ասում։ Վուղար Նասիբով եւ Քամալ Թալիբով անուններով գնդապետները քանիցս ասել են. «Հայոց ցեղասպանությունը հայերի գյուտն է։ Եթե իսկական ցեղասպանություն եղած լիներ, Ադրբեջանն այսօր Ղարաբաղի խնդիր չէր ունենա, քանի որ այսօր հայեր Ղարաբաղում ընդհանրապես չէին լինի»։ Մյուս քննիչներն ու ոստիկաններն անընդհատ վատ էին արտահայտվում հայ կանանց մասին՝ ասելով, որ հայ կանայք ի վիճակի չեն որեւէ բան անել՝ բացի մուսուլման տղամարդկանց ծառայելուց։ Մի քանի անգամ պաշտոնյաներն ինձ անվանել են «հայ մարմնավաճառ», որը ծառայում է կեղտոտ հայերին, եւ որոշ բանտապահներ ու ոստիկաններ վիրավորական բաներ էին ասում հրեաների մասին, օրինակ. «Ափսոս, որ Ադոլֆ Հիտլերը չոչնչացրեց քո տատերին ու պապերին, որպեսզի նրանք չկարողանային քո նմանին լույս աշխարհ բերել»։ Սա ոչ միայն հակասում է Քրեական օրենսգքրին ու բարոյականությանը, այլեւ իսլամին՝ կրոն, որը խաղաղության ու հանդուրժողության է կոչում։ Ագրեսիվ հայատյացության մի քանի օրինակ. գլխավոր դատախազի գրասենյակի՝ Ռուստամ Ուսուբովի անունից ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ բլոգում Լապշինն օգտագործում է «Արցախ» անվանումը, ինչը երկրի օրենքի խախտում է եւ կարող է դիտարկվել որպես անջատողականության բացահայտ կոչ։ Ստացվում է, որ Ադրբեջանը պահանջում է իրեն վերադարձնել Ղարաբաղը, բայց բացահայտ հայտարարում է պաշտոնական փաստաթղթերում, որ հայերն իրավունք չունեն օգտագործելու մայրենի լեզուն եւ իրենց ավանդական աշխարհագրական անվանումները։ Օգտագործելով նաեւ Ղարաբաղ այցելող անմեղ զբոսաշրջիկների քրեական հետապնդումները՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են զրկել այդ տարածաշրջանի բնակիչներին արտաքին աշխարհի հետ ցանկացած շփումից։

Անցած ամսվա ընթացքում ես մի քանի պաշտոնական գրավոր նախազգուշացում եմ ստացել Իսրայելից եւ Ռուսաստանից։ Այնտեղ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անհանգստացած է եւ զայրացած իմ ջանքերով՝ Ադրբեջանում ապօրինությունների հանդեպ ուշադրություն գրավելու առումով։ Նրանք երկու քրեական գործ են հարուցել, այս անգամ «պետության դեմ կոչերի» եւ «նախագահ Ալիեւին անձնապես վիրավորելու» վերաբերյալ։ Մեղադրանքները սարքվել են անհեթեթ ձեւով՝ հաշվի առնելով այն, որ ես ոչ մի ընդհանուր բան չունեմ ոչ Ադրբեջանի, ոչ նրա կառավարության հետ, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չափից ավելի հեռու է ինձանից։ Իմ միակ նպատակը՝ պատժել հանցագործներին, որոնք փորձում էին սպանել ինձ, եւ պայքարել խոսքի ազատության համար։ Ցանկացած պարագայում, այս անգամ Իսրայելը, Ռուսաստանը եւ Եվրոպական միությունը լրիվ իմ կողմից են, եւ Ինտերպոլը նույնպես մատնանշել է, որ Ադրբեջանի ցանկացած փորձ՝ այդ հարգարժան կազմակերպության կողմից իմ հանդեպ հետախուզում հայտարարելու, քննադատաբար կգնահատվի»,- ընդգծել է Ալեքսանդր Լապշինը։

Նրա գնահատմամբ՝ կոնֆերանսն անցել է հիանալի, բոլոր ելույթ ունեցողները պրոֆեսիոնալ են հանդես եկել։ «Ադրբեջանցիները զարմանալիորեն անգամ սադրանքներ չկազմակերպեցին (ինչպես սովորաբար անում են), բայց, համենայնդեպս, մենք դրան էլ էինք պատրաստ»,- նշել է բլոգերը։