«Ռեալը» պարտվել է Չեմպիոնների լիգայի` առանց Ռամոսի անցկացրած 4-րդ խաղում անընդմեջ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է Ամստերդամի «Այաքսին» և 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել:
Հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Իսպանացին երկու խաղով որակազրկվել էր «Այաքսի» հետ առաջին խաղում միտումնավոր դեղին քարտ ստանալու համար:
Այսպիսով, «սերուցքայինները» Չեմպիոնների լիգայում առանց Ռամոսի անցկացրած վերջին 4 խաղում պարտվել են: Նախորդ մրցաշրջանում «Արքայական ակումբը» պարտվեց «Յուվենտուսին» (1:3), իսկ այս մրցաշրջանում` երկու անգամ ԲԿՄԱ-ին (0:1, 0:3) և «Այաքսին»:
Հիշեցնենք` 2010 և 2013 թվականներին Ռամոսը դարձյալ միտումնավոր դեղին քարտեր էր ստացել, որոնք թույլ էին տվել բաց թողնել հաջորդ` մրցաշարային նշանակություն չունեցող խաղերը:
Ամստերդամում կայացած առաջին խաղում Սոլարիի թիմը 2:1 հաշվով հաղթանակ էր տարել: Այսպիսով, «Այաքսը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ «Ռեալն» ավարտել է ելույթները եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ