Դուբայում սեփական Վենետիկը կկառուցեն՝ մակույկներով եւ ջրանցքներով
Հանգստավայրի ճարտարապետությունը կկրկնի Վենետիկի հանրահայտ Սան-Մարկո հրապարակի հիմնական մոտիվները:
Մինչ իսկական Վենետիկում քաղաք մուտք գործելու համար վճար են սահմանում, Դուբայում կառուցում են սեփական Վենետիկը, հաղորդում է Turizm-ը: Շքեղ հանգստավայրում 4 մակարդակներում տեղակայված 414 բնակարան կկառուցեն, որոնցից մեկը ջրի տակ կլինի: Դրա գրեթե կեսը կզբաղեցնեն սպա սրահները, մարզադահլիճները եւ խանութները: Ընդունարանից բնակարաններ հյուրերին կտեղափոխեն մակույկներով՝ արհեստական ջրանցքների միջոցով: 680 մլն դոլար արժողությամբ վիթխարի նախագիծը կավարտվի 2021 թվականին:
«Լողացող Վենետիկը» Եվրոպայի սիրտը նախագծի մի մասն է: Սա արհեստական կղզի-համալիր է՝ նվիրված եվրոպակաան քաղաքներին եւ երկրներին: Այն բաղկացած է 7 կղզիներից, որոնք ձեւավորված են Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Մոնակոյի, դասական Եվրոպայի եւ անգամ Սանկտ Պետերբուգի ճարտարապետական ավանդույթներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ