Աթենքում արդի պատմության մեջ առաջին անգամ մզկիթ կբացվի
Աթենքում ապրիլին առաջին անգամ մզկիթ կբացվի 1821 թվականին օսմանյան 400-ամյա լծից երկրի ազատագրվելուց հետո։ Մզկիթը կառուցվում է Հունաստանի ՌԾՈւ ավտոմեքենաների նախկին կենտրոնական կայանատեղիում, Աթենքի Վոտանիկոս շրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես տեղեկացրել է Կրթության, գիտական հետազոտությունների եւ պաշտամունքի վայրերի նախարարության գլխավոր քարտուղար Յորղաս Կալանթզիսը, «մզկիթում աղոթք կկարդա իմամը, որը կընտրվի կրթության նախարարության նշանակած վարչական խորհրդի կողմից»։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մզկիթը օգտագործելու հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր կունենան մուսուլմանական համայնքի աղոթատան օրինական արտոնագիր մայրաքաղաքի Ատտիկա մարզում, ինչպես նաեւ նրանք, ովքեր մուսուլմանական կրոնական իրավաբանական անձինք են եւ ճանաչված են այդպիսին 2014 թվականի թիվ 4301 օրենքին համապատասխան։
Կալանթզիսը պարզաբանել է, որ Աթենքի մզկիթում քարոզ «կթույլատրվի միայն հունարենով կամ, մի շարք դեպքերում՝ անգլերենով, իսկ աղոթքը ցանկացած պարագայում կկարդացվի արաբերենով»։ Մզկիթը կգործի ամբողջ շաբաթ՝ բացվելով աղոթքից կես ժամ առաջ եւ փակվելով դրանից կես ժամ հետո։ Գլխավոր իսլամական տոների ժամանակ կրոնական հաստատությունը կաշխատի 24 ժամ։
Սակայն, ինչպես նշել է Naftemporiki թերթը, Հունաստանի Մուսուլմանական միության նախագահ Նամ Էլ Գադուրը դժգոհություն է հայտնել այն շենքի հետ կապված, որում կբացվի մզկիթը։ Նրա խոսքով՝ այն նման է մեծ տաղավարի, դրանում չկան մինարե եւ բարձրախոս մուսուլմաններին աղոթքի կանչելու համար։ Վոտանիկոսի մզկիթը երկու դահլիճ ունի. կենտրոնական՝ տղամարդկանց համար (մոտ 300 մարդ տարողությամբ), եւ մյուս դահլիճը՝ օժանդակը, 50 կնոջ համար։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին