Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ ԱՄՆ-ի հետ փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրից դուրս գալու մասին
Ռուսաստանի նախագահ Վլաիդմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Վաշինգտոնի հետ կնքված փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին:
Փաստաթուղթը ստորագրվել էր Խորհրդային միության ու Միացյալ Նահանգների միջև 1987-ին՝ սառը պատերազմի ավարտին: Պուտինը նահանգների վրա է դնում այդ փաստթուղթը չեղարկելու մեղքը՝ պնդելով, թե Վաշինգտոնը խախտել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
«Համաձայնագրի գործողության ժամկետը դադարեցվում է ստորագրման օրից, և այդ մասին Ռուսաստանի արտգործնախարարությունը պետք է տեղյակ պահի ամերիկյան կողմին», - ասված է փաստաթղթում:
Վաշինգտոնն անցած ամիս էր դեռ սկսել համաձայնագրից դուրս գալու գործընթացը: Նահանգները իր հերթին պնդում է, թե ռուսական կողմը պայմանագրի դրույթներին հակասող հրթիռ է ստեղծել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Երևանը պատրաստվում է COP17-ին