Նեյմարը հաճոյախոսել է «Ռեալին»
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը:
«Արդյո՞ք ցանկանում եմ խաղալ «Ռեալում». դա աշխարհի մեծագույն ակումբներից է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որին ասոցացնում են «Ռեալի» հետ, ուրախ կլինի խաղալ այդ ակումբում: Սակայն ես չեմ ասում, որ ցանկանում եմ խաղալ «Ռեալում», պահպանեք հանգստություն: Ես երջանիկ եմ Փարիզում, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ է ինձ սպասվում ապագայում:
«Ռեալը» հրաշալի ակումբ է, լավագույններից մեկն աշխարհում: Ես լիովին հարգում եմ այդ ակումբը, սակայն այս պահին ինձ տեսնում եմ Փարիզում: Միշտ ձգտել եմ խաղալ «Բարսելոնայում», եւ դա իմ երազանքն էր: Զգում եմ, որ հասել եմ իմ նպատակին»,- 27-ամյա բրազիլացու խոսքը մեջբերում է globo.com-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2013-2017 թվականներին խաղացել է «Բարսելոնայում» եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը