Չինաստանում ասել են, որ ռազմական բյուջեի ավելացումը սպառնալիք չի ներկայացնի մյուս երկրների համար
Չինաստանի ծախսերի ավելացումը ազգային պաշտպանության նպատակով համապատասխանում է երկրի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման պահանջներին, ինչը սպառնալիք չի ներկայացնում մյուս պետությունների համար։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (բարձրագույն օրենսդիր մարմին) երկրորդ նստաշրջանի ներկայացուցիչ Չժան Եսույը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի տեղի թղթակիցը։
«Չինաստանը հավատարիմ է խաղաղ զարգացման ապահովմանը,- ասել է Չժան Եսույը։- Չինաստանի ծախսերը ազգային պաշտպանության նպատակով համապատասխանում են երկրի ինքնիշխանության, նրա անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման պահանջներին։ Դա սպառնալիք չէ մյուս երկրների համար»։
Նստաշրջանի ներկայացուցիչը նշել է, որ անցած տարվա արդյունքներով՝ «Չինաստանի ծախսերը ազգային պաշտպանության նպատակով կազմել են ՀՆԱ մոտ 1,3 տոկոսը, այն դեպքում, երբ խոշոր զարգացած երկրների այդ ցուցանիշը հասել է 2 տոկոսի»։ «Ռազմական բյուջեի չափավոր ավելացումն անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման եւ Չինաստանի զինված ուժերի վերափոխման համար»,- ընդգծել է Չժան Եսույը։
Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականին Չինաստանի ռազմական բյուջեն ավելացել է 7 տոկոսով եւ առաջին անգամ պատմության մեջ գերազանցել 1 տրլն յուանը՝ հասնելով 1,044 տրլն յուանի (մոտ 151, 97 մլրդ դոլար)։ Անցած տարի Չինաստանի իշխանությունները 8,1 տոկոսով ավելացրել են ազգային պաշտպանության ծախսերը՝ 1,11 տրլն յուան (մոտ 175 մլրդ դոլար)։ Ինչպես սպասվում է, ռազմական բյուջեի մեծությունը 2019-ին կներկայացվի կառավարության աշխատանքի մասին զեկույցում, որը կհրապարակվի մարտի 5-ին, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանում։
Միջազգային շատ կազմակերպություններ, այդ թվում եւ SIPRI-ն, կարծում են, որ Չինաստանն էապես պակաս է ցույց տալիս պաշտոնական տվյալները ռազմական բյուջեի մասին, եւ նրա իրական ծախսերը պաշտպանական նպատակներով կարող են 25-50 տոկոսով ավելին լինել։ Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ հրապարակվող տվյալները չեն ներառում մի քանի ծավալուն հոդվածներ՝ ռազմավարական ուժերի, պաշտպանական գիտատեխնիկական մշակումների ծախսերը, արտասահմանյան սպառազինությունների ներմուծումը, Ժողովրդական զինված ոստիկանությունը (ներքին զորքեր) եւ այլ կիսառազմական զինված կազմավորումներ։ Հաշվի չեն առնվում նաեւ նահանգային իշխանությունների ռազմական ծախսերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ