Իտալիայի վարչապետը ցանկանում է օրինականացնել մարմնավաճառությունը
Բորդելները և հասարակաց տները Իտալիա պետք է վերադառնան։ Այսպես է կարծում «Լիգա» աջակողմյան պոպուլիստական կուսակցության առաջնորդ, երկրի ՆԳ նախարար և վարչապետ Մատեո Սալվինին, փոխանցում է ANSA գործակալությունը։
«Ես կողմ եմ եղել և շարունակում եմ կողմ հանդես գալ բորդելների վերաբացմանը»,-ասել է նա։
Սալվինին նշել է, որ իր «5 աստղ» շարժման կոալիցիոն գործընկերները դեմ են այդ նախաձեռնությանը։
«Ես շարունակում եմ համարել, որ մաֆիային այդ բիզնեսից զրկելու, ինչպես նաև առողջության տեսանկյունից, դա ճիշտ ճանապարհ է, և ավստրիական մոդելն առավել արդյունավետն է»,-հավելել է նա։
Սալվինիի քննադատները նրա այդ հայտարարությունը շեղող ժեստ են համարում․ իբր այդ կերպ նա ցանկանում է հասարակությանը շեղել կարևոր խնդիրներից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)