Մոսկվայում տղամարդն ընկել է մետրոյի ռելսերի վրա և ողջ մնացել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տղամարդն ընկել է մետրոյի ռելսերի վրա և ողջ մնացել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
Նշվում է, որ փրկարարները հասցրել են ժամանակին դուրս բերել քաղաքացուն: Նրանք տուժածին փոխանցել են բժիշկներին՝ համապատասխան հետազոտությունների համար:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք պատահածը դիտավորություն էր, թե պատահականություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Միջադեպի հետևանքով մետրոյի մի քանի կայարաններում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կանգնեցվել էր, այժմ Մոսկվայի մետրոպոլիտենը շարունակում է աշխատանքը բնականոն ռեժիմով:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)