Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար

Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր
Աշխարհ

Եվրախորհրդարանում կանցկացվի հայատյացության թեմայով համաժողով. ելույթ կունենա նաեւ Արցախի ՄԻՊ-ը

Եվրոպական խորհրդարանում մարտի 6-ին կանցկացվի «Հայատյացություն. պատմական եւ արդի դրսեւորումները» խորագրով համաժողով: Այն անցկացվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ:

Համաժողովը հյուրընկալում է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարիուսը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնական զեկուցողներն են թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:


«Համաժողովի ընթացքում քննարկվելու են հայատյացության տարբեր դրսեւորումները, դրանց հետ փոխկապակցված հարցերը: Այսինքն՝ զեկույցներով, քննարկումներով հայատյացության վերաբերյալ համապարփակ պատկերացում է տրվելու: Ինչպես գիտենք հայատյացության դրսեւորումներ կան Ադրբեջանում ու Թուրքիայում: Փաստորեն, այդ քաղաքականությունը պատմական անցյալում չի մնացել, ներկայում էլ մենք պարբերաբար առերեսվում ենք այդ խնդրին: Ահա այս համաժողովը շատ լավ առիթ է, որ եվրոպական կարեւոր այս կառույցում բարձրաձայնվեն հայատյացության վերաբերյալ հարցերը եւ քննարկվեն դրանց դեմ պայքարի ուղիները»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Միջոցառմանը մասնակցելու են Եվրախորհրդարանի պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հարութ Շիրինյանը համոզված է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ հայատյացության քաղաքականության մասին պետք է տեղեկացված լինի միջազգային հանրության ավելի լայն շրջանակ:

«Չմոռանանք, որ հայատյացության այն դրսեւորումները, որոնց ականատեսն ենք լինում, տեղի են ունենում Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների առաջնորդությամբ:

Ադրբեջանում տարիներ շարունակ դպրոցներից ու մանկապարտեզներից սկսած հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, վերջերս Լոս Անջելեսում հայկական որոշ դպրոցների վրա թուրքական դրոշներ, Պոլսո հայկական եկեղեցու պատերին ատելության խոսք պարունակող հակահայ գրություններ հայտնվեցին եւ այլն: Այս ցանկն անվերջ կարելի է շարունակել: Մեր նպատակն է բարձրացնել այս հարցը միջազգային հաստատություններում, որպեսզի նախ եւ առաջ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը, հասկանան, թե այս ամենը շարունակվելու դեպքում ինչ հետեւանքների կարող է հանգեցնել, եւ ի վերջո, որ իրենց դատողությունները ճիշտ ինֆորմացիայի վրա հիմնված լինեն»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Համաժողովին հիմնական զեկուցողներից Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ ինքը եւ Ռուբեն Մելիքյանը ներկայացնելու են ամբողջությամբ փաստերի վրա հիմնված տեղեկություն: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու 2018 թվականի սեպտեմբերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված հայատյացության զեկույցի բովանդակությանը: Դրանից բացի, ներկայացվելու են ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված հայատյացության դրսեւորումները:

«Ամբողջ փաստերը հավաքագրված են եւ մեկտեղված են զեկույցներում: Համաժողովի մասնակիցներին կներկայացվի, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Օրինակ՝ դպրոցներում, մանկապարտեզներում հայատյացության համատարած քարոզը: Այն, որ Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների ելույթներում կարմիր գծով անցնում է հայատյացության քաղաքականությունը: Այս թեզն է առաջ տարվում՝ բոլոր հայերը թշնամիներ են, հայ սպանելը հերոսություն է»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ հայատյացության հստակ օրինակ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները, ադրբեջանցի զինվորականների վայրագությունները, գլխատման դեպքերը, քաղաքացիական անձանց խոշտանգումները, հայկական դպրոցները թիրախավորելը: Դրանից հետո կոնկրետ ռազմական հանցագործություններ կատարած անձանց Ադրբեջանի ղեկավարության կողմից պարգեւատրելը, նրանց հերոսացնելը եւ այլն:

«Բացի փաստերից, ներկայացնելու ենք հայատյացության քաղաքականության հիմքերը, դրա հետեւանքներ, պոտենցիալ վտանգները: Նման քննարկումները շատ կարեւոր են, եվրոպացի գործընկերները պետք է փաստերով տեսնեն, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում: Ներքին զրույցներում նրանք եւս կարեւորում են նման զեկույցների պատրաստումն ու հրապարակումը»,-հավելեց Արտակ Բեգլարյանը: