«Դու հղի՞ ես, ես շուտով հա՞յր եմ դառնալու». արքայազն Հարիի կատակը տարակուսանքի մեջ է գցել սոցցանցերի որոշ օգտատերերի
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին հայտնի է իր կատակասիրությամբ, երբեմն էլ արքայազնի հումորները մտածելու առիթ են տալիս շատերին, գրում է woman.ru-ն:
Հարիի և նրա կնոջ՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլի այցը Մարոկկո նույնպես չի անցել առանց ծիծաղաշարժ միջադեպերի:
Նշվում է, որ արքայական զույգի՝ Մարոկկոյում տեղի դպրոցներից մեկը կատարած պաշտոնական այցի ժամանակ այնտեղ աշխատող ուսուցիչներից մեկը չի կարողացել զսպել իրեն ու շնորհավորել է Մեգան Մարքլին հղիության առիթով, թեև հայտնի է, որ արքայազնի կինը գտնվում է հղիության վերջին շրջանում:
Ի պատասխան մարոկկացի ուսուցչուհու շնորհավորանքի՝ արքայազն Հարին կատակել է ու, դառնալով կնոջը, ասել. «Դու հղի՞ ես: Ես շուտով հա՞յր եմ դառնալու»:
Ինչպես նշում է աղբյուրը, Հարիի կատակը, իհարկե, ուղղված էր շրջապատի մարդկանց ուրախացնելուն, սակայն սոցցանցերի որոշ օգտատերեր չեն զլացել հիշելու ավելի վաղ մամուլում հայտնված այն խոսակցությունները, թե իբր դքսուհի Մեգանն իրականում հղի չէ և որ երեխային կրում է փոխնակ մայրը, իսկ նա կեղծ «որովայն» է կրում:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)