Զարիֆը մեկնաբանել է իր հրաժարականը
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ իր հրաժարականը խթան կհանդիսանա, որպեսզի նախարարությունը վերադառնա իր օրինական տեղը, տեղեկացնում է Mehr-ը։
Ի պատասխան երկրի ԱԳՆ դիվանագետների եւ աշխատակիցների հայտարարության, թե իրենք հրաժարական կտան, եթե Զարիֆի հրաժարականն ուժի մեջ մտնի, նա խնդրել է գործընկերներին «ամբողջ ուժով կատարել երկրի պաշտպանության իրենց պարտականությունները եւ խուսափել (հրաժարական) տալուց։ Զարիֆը նաեւ հույս է հայտնել, որ իր հրաժարականը խթան կհանդիսանա Իրանի ԱԳՆ-ն միջազգային հարաբերություններում իր օրինական տեղը վերադարձնելու համար։
Զարիֆն իր հրաժարականի մասին հայտարարել է նախօրեին Instagram-ում։ Նրա խնդրանքը դեռեւս պետք է արժանանա նախագահ Հասան Ռոհանիի հավանությանը։
Օրենսդիրների մեծամասնությունը, սակայն, ստորագրել է նամակ՝ հաջակցություն վետերան դիվանագետի, որում նրան խնդրել են շարունակել աշխատել Իրանի արտգործնախարարի պաշտոնում։
Այսօր ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական կոմիտեն կանցկացնի արտահերթ նիստ՝ քննարկելու Զարիֆի հրաժարականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո