«Բարի ճանապարհ». Նեթանյահուն մեկնաբանել է Իրանի արտգործնախարարի հրաժարականը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հրաժարականը:
«Զարիֆը հեռացավ: Բարի ճանապարհ նրան: Քանի ես այստեղ եմ, Իրանը միջուկային զենք չի ստանա»,- գրել է Նեթանյահուն թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ երեկ արտգործնախարարը հայտնել էր իր հրաժարականի մասին՝ ներողություն խնդրելով ծառայությունը շարունակելու անկարողության և իր պաշտոնավարման ժամանակ թույլ տված թերությունների համար:
Զարիֆի պաշտոնավարման օրոք կնքվել է Իրանի միջուկային պայմանագիրը, որին դեմ է Իսրայելը, իսկ ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո դուրս էր եկել պայմանագրից:
Իսրայելն Իրանի իշխանությունների միջուկային հավակնությունները, տարածաշրջանային ընդարձակման և հակաիսրայելական հռետորաբանությունն ազգային անվտանգության համար լուրջ վտանգ է համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո