Եթե Պորոշենկոն վերընտրվի, Ուկրաինայում կենցաղային գազի գինը կաճի 43 տոկոսով. Տիմոշենկո
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ եթե երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն վերընտրվի, Ուկրաինայում կենցաղային գազի գինը կաճի 43 տոկոսով, գրում է gazeta.ru-ն:
Տիմոշենկոյի խոսքով՝ եթե Պորոշենկոն մնա իր պաշտոնին, ապա նրա «մաֆիան» անպայման գազի գնի նման ինդեքսացիայի կդիմի:
«Քողարկվելով հայրենասիրական կոչերով՝ նրանք ծրագրել են կրկին բարձրացնել գազի գինը մայիսի 1-ից 15 տոկոսով, իսկ դեկտեմբերի վերջից՝ ևս 25 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ 43 տոկոս մեկ տարվա մեջ», - ասել է Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում նախատեսված են մարտի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո