Մեքսիկայի նախագահը վաճառել է իր նախորդի զրահապատ ավտոմեքենաները
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր վարչակազմն աճուրդում վաճառել է շքեղ զրահապատ մեքենաների մեծ մասը, որոնցից օգտվել է իր նախորդը՝ հայտնում է AP-ն։
Լոպես Օբրադորը դեկտեմբերի 1-ին պաշտոնի անցնելու պահից հրաժարվել է իշխանության ավանդական ատրիբուտներից։ Նա շրջում է կոմպակտ Volkswagen-ով եւ հրաժարվում է ապրել նախագահի համար հատկացված առանձնատանը՝ շարունակելով մնալ միջին դասի իր բնակարանում։
Նա խոստացել է վաճառել նախագահական ինքնաթիռը եւ դրա փոխարեն օգտվել կոմերցիոն չվերթներից։ Նա նաեւ լուծարել է անվտանգության ծառայությունը։
Օբրադորը հայտարարել է, որ 218 ավտոմեքենաներից 196-ը վաճառվել է աճուրդում, ինչը 3,25 միլիոն դոլար է բերել, որը կուղղվի սոցիալական ծրագրերի իրականացմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո